▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ի վստահված անձանց վրա զինված հարձակում գործած անձը ձերբակալվել է

 

Մարտի 31-ին` ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:

Ապրիլի 1-ին` ժամը 1-ին, 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 1994 թ. ծնված Գառնիկ Վ.-ի կողմից:Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Արթուր Ա.-ն ձերբակալված է:  Ատրճանակը ոստիկանություն է ներկայացվել Ն. Փաշինյանի կողմից: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հարձակման ենթարկվածը «ԵԼՔ» դաշինքի վստահված անդամ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее