▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլի առաջնային, երկրորդական անելիքները խառնվեցին՝ մարդկանցից տանելով ժամանակ ու նյարդեր. Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախկին նախարար, «Կովկասյան գործընկերություն»  կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2017 թվականին ՄԻԱԽՄԲՎԵԼՈՒ ԿԱՆԳԱՌՆԵՐ չեղան, հայրենասիրությունը մնաց այն չափով, որքան հերիքում է ապրել խաղաղ ժամանակ: Այդ խաղաղ ժամանակի հայրենասիրությունն է, որ մարդն անցնում է սեփական գործերին՝ երկրի գործերը թողնելով ինչ-որ ավելի պատեհ, սուր զգացողություններ առաջացնող ժամանակի…
Անհետաձգելի ոչինչ չհետաձգվեց, ամեն ինչ իր հսկողն ու պարտադրողն ուներ, երկրորդ ու երրորդ կարգի շտապեցնողների պակաս էլ չկար: Էլի առաջնային, երկրորդական, ռազմավարական ու հանապազօրյա անելիքները խառնվեցին ու անջատվեցին, առանց հերթի ու շարքով դասվորվեցին՝ մարդկանցից տանելով ժամանակ, նյարդեր, սթրեսներ ու այն ամենն ինչ միայն հիշողությամբ է վերականգնվում:
Հետահայաց ամփոփումը դարձյալ պետք է անել մի քանի իրականությունում, որոնցում ապագան տեսնողների մի խումբ փողոցների անուններ էր ուզում փոխել, ներկան չհանդուրժողների մի խումբ փողոց դուրս գալու կոչեր էր անում, մի ստվար մաս էլ անցնում դառնում էր վիճելի անունով փողոցներով անտեղյակ, անտարբեր ու անարձագանք: Փիլիսոփաների ու հաշվարկ անողների մի աննշան հատված մինչև տարվա սկիզբը ուր որ է գլխի է ընկնելու, որ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՇԽԱՐՀԸ հանարվոր չէ փոխել, որովհետև օրինակ դպրոցների, փողոցների, բոլոր ժամանակների հերոսների հիմնական մասը տղամարդկանց անուններ են կրում: Այդ աննշան մասը դրսի աշխարհի օգնությամբ ինչ-որ ընդունած օրենքներ անիմաստ կհամարի, զգուշացումներ ու հետևություններ կանի, ցանցերում համախոհներ կգտնի ու կմոռանա…
2017-ը հիմնականում 2018-ին սպասելով կառանձնանա՝ իր մեջ կրելով մարդկային հույսեր, ապրումներ, սպասումներ, այն ՆՈՐԻ, ԿԱՐևՈՐԻ և ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ հանդեպ, որոնք գուցեև անմիջական անդրադարձ էլ չունենան, բայց մթնոլորտ ու տրամադրություն փոխեն, մոտեցում ու հորիզոն գծեն…
Թող 2018-ին իրականություն դառնան բոլոր հավանական նպատակները, ռեալ ու իրատեսական լինեն մարդկանց սպասումները, իսկ ՎԵՐԵՎԻՑ օգնույթյուն գա այն ժամանակ, երբ ամենաքիչն են սպասում, ինչպես սովորաբար լինում է….»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее