▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը՝ Հայոց Բանակի երեսնամյակի առթիվ. «Երեսուն տարի առաջ՝ հայրենյաց Բանակի հիմնադրման օրը, ես ներկա էի՝ պաշտոնատար և հպարտ: Ներկա եմ նաև այսօր՝ քաղաքացի, խոնարհ ու հանձնառու:

Բոլոր եղանակներում մենք պիտի լինենք ներկա՝ մեր Բանակի կողքին և նրան կիպ ու զորավիգ:

Օրինաչափ չեն մեր հայրենազրկումը, մեր երիտասարդ զինվորների եղերական նահատակությունը, իսկ դրանից հետո՝ փախուստը սեփական պատասխանատվությունից, Բանակին քավության նոխազի փոխակերպումը, առավել ևս՝ ոսոխի գործած եղեռնի աննախադեպ արդարացումը:

Բանակը հայոց արժանապատվության չափն ու կշիռն է և՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի ամբողջականության երաշխավորը:

Պետք է ոտքի կանգնել, վերակազմավորվել, համակ ուժ դառնալ, հերոսներին շունչ ու ավյուն տալ, կյանքի կոչել:

Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց:

Զորացում մեր Զինուժին, մեր բազկին: Սկզբի համար եղածը պահենք: Ամուր, սիրահոժար, ազգով մեկ: 30 տարեկան մեր բանակով միասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее