Էլ հեքիաթներ թող չպատմեն․․․Փոստանջյանն՝ ԱԱԾ աշխատակցին
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
«Հիվանդանոցն այնպիսի ախտորոշում էր տվել, որոնք անհամատեղելի են Վարդան Ղուկասյանի կալանքի հետ։ Նրան այս քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը կարելի է բնութագրել հանցագործություն, որը միտված է մահվան հասցնելուն։ Այս քրեակատարողական հիմնարկում բժիշկ գոյություն չունի, ինչ–որ բուժքույր կար, բայց ես հնարավորություն չունեցա նրան հանդիպելու»,– ասել է Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։


