ՀՀ կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հիշեցրեց, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարներին հանձնարարական էր տվել՝ ամփոփել ֆինանսական արդյունքները: Աշոտ Մարկոսյանը նշեց, որ հանձնարականի ժամկետն այսօր է ավարտվում, բայց ամփոփել են գործադիր մարմինների եղած առաջարկությունները, դրան ավելացրել են իրենց առաջարկությունները, որտեղ վարչապետի բարձրացրած հարցերի պատասխանները ամբողջությամբ ընդգրկված են:Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ դեպքում մյուս շաբաթ խորհրդակցություն կանցկացնեն: «Այն, ինչ-որ անհույս է, տարեցտարի այ սենց գլորվում է, վերացնում ենք: Էլ երկար-բարակ չենք անում, քըրթ կտրելու ենք: Այն, որ տարեցտարի գալիս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք սուբսիդավորում, որևիցե արդյունք չկա, բայց անձնակազմ է պահում և այլն»,-ասաց նա և նշեց, որ եթե հասկանում են, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկը կարող է փոփոխություն անել, պետք է տալ այդ շանսը։


