▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում ատրճանակով սպառնացել են «ՕՐՕ»-ի շտաբի աշխատակցին

Նախօրեին՝ մարտի 24-ին, Էջմիածնում սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Այս մասին նշել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը` հաստատելով ավելի վաղ համացանցում հայտնված տեղեկությունը:

«Էջմիածնում մի քանի օր շարունակ առանց պետհամարանիշի մեքենան հետապնդել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին: Երեկ գիշեր մի երիտասարդ մոտեցել է կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել, որ չաշխատի ՕՐՕ-ի համար»,- նշել է նա:

Խոսնակը նշել է, որ իրենք հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ «7օր»-ն ավելի վաղ գրել էր, որ ահազանգ է ստացել, որ Էջմիածնում, ուրբաթ երեկոյան,  զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներից մեկի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее