▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենայում կախված վիճակում տղամարդու դի է հայտնաբերվել

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ «Բոբոխի աղբյուրի» զրուցարանի մոտ կայանված ԳԱԶել մակնիշի 17 ՍՕ 446 համարանիշի ավտոմեքենայի առջեւի հատվածում այսօր՝ օգոստոսի 12-ին, տղամարդու կախված դի է հայտնաբերվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները այս պահին պարզում են ավտոմեքենայում կախված վիճակում հայտնաբերված մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ նույն բաժնի քննիչ Վարդյան Մազյանի գլխավորությամբ, ում կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее