▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԺԿ նախագահը շնորհավորել է ՀՀԿ-ին՝ մաքուր հաղթանակի առիթով

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Tweeter-ի իր պաշտոնական միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

ԵԺԿ նախագահը, մասնավորապես, նշել է. «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով:

Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները և բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»: Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է աջակենտրոն և քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41 երկրներից:

ԵԺԿ անդամ են հանդիսանում Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի նախագահները, Եվրահանձնաժողովի 13 հանձնակատար, ԵՄ անդամ 7 և ոչԵՄ անդամ 7 պետությունների ղեկավարներ: ԵԺԿ-ն ունի նաև ամենամեծ խմբակցությունը Եվրոպական խորհրդարանում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012 թվականից:

ՀՀԿ գրասենյակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее