▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգոր Գլումովը «Ձկան օր» է հայտարարում

Life.panorama.am-ը գրում է.

Այսուհետ ամեն կիրակի Եգոր Գլումովը հայտարարում է ձկան օր: Յուրաքանչյուր կիրակի ժամը 13:00-ին կարող եք «Արմենիա» հեռուստաընկերությամբ հետեւել, թե ինչպես են մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու այլ հայտնի մարդիկ ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի հետ միասին ձկնային տարբեր ուտեստներ պատրաստում «Ձկան օր» հաղորդաման շրջանակներում՝ դրանք համեմելով երբեմն նուրբ, երբեմն էլ բավականին սուր հումորով: 

Life.panorama.am-ին Եգոր Գլումով պատմել է Ձկան օր» հաղորդաման մանրամասների մասին.

«Առաջարկը ստացա «Արմենիա» հեռուստաընկերության կողմից, որը սիրով ընդունեցի: Ինձ համար էլ միտքը հետաքրքիր է, հայկական հեռուստաեթերում, իհարկե, խոհանոցային հաղորդումներ շատ են եղել, բայց սա իր տեսակով տարբերվում է նրանով, որ այն ունի հատուկ ուղղվածություն՝ մենք բացառապես ձկնային ուտեստներ ենք պատրաստելու ընդամենը 35 րոպեում: Հաղորդումը ունենալու է գլխավոր գործընկեր՝ «Pepo fish house»-ը (Պեպո «ձկան տուն»), որը շուտով բացվելու է Սարյան 25 հասցեում »,- նշեց հաղորդավարը:


Մեր այն հարցին, թե ուտեստները պատրաստելիս արդյոք կադրից դուրս չկա խոհարարի օգնություն, Եգոր Գլումովը պատասխանեց.

«Ես հատուկ ուզում եմ շեշտել, որ նկարահանումներն իրականացնելիս մենք դադարներ չենք տալիս, հետեւաբար տվյալ ուտեստը իսկապես պատրաստվում է հեռուստադիտողի աչքի առաջ՝ առանց որեւէ խոհարարի օգնության»:

Եգոր Գլումովը նկատեց նաեւ. «Մենք որոշել ենք մեր հյուերի հետ խոսել իրենց մասնագիտությունից եւ ոլորտից դուրս հարցերի շուրջ, փորձելու ենք նրանց այլ տեսակետով ներկայացնել հեռուստադիտողին: Դե իսկ հումորն էլ, բնականաբար, անպակաս կլինի, քանի որ ես եմ հաղորդավարը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее