Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում առաջիկայում ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը:
«Հնարավոր է, որ առաջիկայում լինի նման հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հնարավոր է հենց հուլիս ամսին լինի»,- այս մասին Նալբանդյանն ասել է հունիսի 30-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:


