▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդեմ» ԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Մասիս քաղաքում գտնվող «Էդեմ» բժշկական կենտրոնի ծննդատան դիմաց են հավաքվել Դաշտավան գյուղի բնակիչները, ովքեր պահանջում են, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվի նշված բժշկական կենտրոնում աշխատող Մհեր Ենգիբարյանը, ում պատճառով նորածին է մահացել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած երեխայի հարազատները, այդ թվում՝ տատիկը, ասել են.

«Սեպտեմբերի 25-ին՝ նշված հիվանդանոցի բժիշկների կողմից նշանակված օրը, բերել ենք ծննդատուն, մի քանի ժամ մնացել ա բժիշկների հսկողության տակ, ովքեր մեզ անընդհատ ասում էին, թե ոչ մի խնդիր չկա: Դե մենք էլ ոգևորված ու ուրախացած սպասում էինք, որ երեխայի ծնվելուց հետո կմտնենք, կտեսնենք երեխային, բայց գիշերը մի տեսակ աժիոտաժ ստեղծվեց ծննդատանը ու մեր մտքով չէր անցնում, որ այն կապված է մեր հարսի ծննդաբերության հետ: Փորձում էինք անընդհատ ճշտել, սակայն չէին պատասխանում»:

Դրանից հետո տատիկը մտնում է հիվանդանոց և երեխային հայտնաբերում մահացած: Փորձում է բժիշկներին, Մհեր Ենգիբարյանին հանդիպել, սակայն ոչ ոք չի բարեհաճում մոտենալ ու պատասխանել նրանց հարցերին: 

Հարազատներն ասում էին.
 
«Մենք մեր երեխային հետ չենք բերի, բայց ուզում ենք, որպեսզի կատարվի օբյեկտիվ քննություն, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հսկողության տակ վերցնի ոչ միայն այս գործը, այլև այս բժշկական կենտրոնի գործունեությունը: 

Ով է տեսել՝ առողջ երեխային բերես ծննդատուն, մի քանի ժամ ասեն՝ աչքներդ լույս, ամեն ինչ լավ է, իսկ հետո խուսափեն մեզ հետ հանդիպումից»: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее