«Երեկվանից հասարակական-քաղաքական կյանքը փոթորկվել է իշխանական պատգամավորի մի հայտարարությունից, մասնավորապես, որ Քարվաճառը մերը չէ»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Պարո՛ն Աղազարյան ջան, ամենաքիչը էդ հայտարարությունը ձեզնից էի սպասում և ես ուզում եմ ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է»,- ասաց Թովմասյանը։
«Խնդրո՛ւմ եմ ձեզ, մոտեցեք ամբիոնին և ասեք, որ սխալմունք է եղել, որ էլի լրագրողներն են․․․ Մի բան ասե՛ք․․․ Մենք միայն մեր ներքին լսարանի համար չենք խոսում»,- նշեց Թովմասյանը։
Դիտեք նաև՝