▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՀԿ պաշտոնյաների հայտարարությունը` կազմակերպության երևանյան գրասենյակի փակման մասին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն ափսոսանք են հայտնել, որ անհնար է եղել երկարաձգել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը: Այն կփակվի մոտակա ամիսների ընթացքում, նշված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Մուտոնենի հայտարարությունում նշված է, որ չնայած գործադրված ջանքերին, Մշտական խորհուրդը չի կարողացել կոնսենսուսի հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի կարևոր աշխատանքը շարունակելու հարցում: Վիգենինն էլ ասել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու ակտիվ ներգրավված լինել տարածաշրջանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее