▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՀԿ-ն Ադրբեջանի նախագահական ընտրությունները ընտրատեղամասերի 12 տոկոսում գնահատել է բացասական

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Կորիեն Յոնիկերը հայտնել է, որ բազմաթիվ ընտրատեղամասերում դիտորդական առաքելության ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտվել է:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քվեարկությունը բացասական է գնահատվել ընդհանուր ընտրատեղամասերի 12 տոկոսում, ինչը չափազանց մեծ թիվ է»,-նշել է Յոնիկերը:

Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել էր սկանդալի, երբ դիտորդները սկսել էին խոսել ընտրությունների ժամանակ թույլ տրված լայնածավալ խախտումների մասին:

Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրագրողների մի խումբ ոտքի էր կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее