▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման վերաբերյալ քվեարկությունը կասեցվել է, երբ դեմ ձայները գերակշռող էին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  հայտարարվել էր քվեարկություն՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի  դասավանդման վերաբերյալ: Հատկանշականանն այն է, որ այն բանից հետո, որ 75%-25% ձայների հարաբերակցությամբ դեմ ձայները գերակշռող էին,  քվեարկությունը կասեցվել է:

Հիշեցնենք, որ հանրության շրջանում մեծ իրարանցում է ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու իշխանությունների նախաձեռնությունը՝ չնայած վերջիններս հայտարարում են, թե օրակարգում նման հարց չկա և այս առիթով աղմուկն արհեստական է: Նշենք, որ Կրթության և գիտության նախարարության և կառավարության կողմից քննարկվել է ռուսաց լեզվի հայեցակարգը, որը հնարավորություն է տալիս բարձր դասարաններում ճշգրիտ առարկաների դասերն անցկացնել ռուսերեն լեզվով: Հայեցակարգի նպատակը ռուսաց լեզվի ուսումնասիրության եւ դասավանդման բարձր որակի ապահովումն է, ինչպես նաեւ ռուսաց լեզվի հանրայնացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее