▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցներում արձակուրդները հնարավոր է դարձյալ` հունվարի 25-ից էլ երկարաձգվեն

Չնայած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ոտքը կոտրելուց հետո այսօր առաջին անգամ այցելել է աշխատավայր,չի բացառվում, որ հունվար ամսվա նախարարական հատուկենտ որոշումներից հերթական նորից վերաբերի ձմեռային արձակուրդների երկարաձգմանը։ Մասնագետները գրիպի տարածման և դրանից առաջացած սուր շնչառական հիվանդությունների հետ իրավիճակը շարունակում են բարդ համարել: Ու չնայած առողջապահության նախարությունը հիվանդանոցներում սուր շնչառական բարդություններով հիվանդների թեթևացում է արձանագրում, մտավախություն կա, որ մասսայական վայրերում վիրուսակիրների առկայությունը վարակը կարող է նորից գլուխ բարձրացնել։

Ըստ ասեկոսեների, այս պահի դրությամբ դեռևս չկա նոր որոշում, բայց ելնելով իրավիճակից՝ չի բացառվում, որ արձակուրդները դարձյալ երկարաձգվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее