▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցն ավարտելուց սիրահարված չեմ եղել. Թևան Պողոսյանը՝ իր «վերջին զանգի» և դպրոցական ամենասիրելի զբաղմունքի մասին

mypage.am-ը գրում է.

-Երբ պատրաստվում էիք Վերջին զանգի միջոցառմանը, հեշտությա՞մբ եք համաձայնել ելույթ ունենալ բեմից, ո՞ւմ էին ուղղված ձեր խոսքերը և ինչո՞ւ հենց նրան։

Իրականում ամբողջ դասարանով էինք ներկայացում պատրաստել ու, ինչքան հիշում եմ, բոլորս էլ շնորհակալական խոսք ասել ենք: Թե կոնկրետ որ ուսուցչին է ուղղված եղել իմ խոսքը, ընդունենք որ չեմ հիշում հիմա, բայց ասեմ, որ այսօր իրենց բոլորին էլ շնորհակալ եմ՝ յուրաքանչյուրը յուրովի թողել է իր հետքը մեր ապագա զարգացման հարցում:
 

-Վերջին զանգի միջոցառմանը լինում են ավարտական պարեր։ Ձեզ մոտ ինչպե՞ս է այն ստացվել և կա՞ որևէ տեսանյութ, որ կտրամադրեիք մեզ։

Տեսանյութ ես ինքս չունեմ, իսկ պարել միշտ սիրել եմ ու լավ պարել եմ:

-Ի՞նչ սկզբունքով եք ընտրել ձեր զույգին՝ Վերջին զանգի միջոցառման համար։

Պարել եմ բոլոր մեր աղջիկների հետ: Չեմ հիշում, որ այդ ժամանակ մենք նման բաժանում անեինք:

-Որևէ հետաքրքիր և զավեշտալի դեպք կպատմե՞ք դպրոցական կյանքից, որ մինչ օրս մեծ ուրախությամբ հիշում եք։

Դասերից փախնելը երևի ամենաշատն են հիշվում։

-Ունեցե՞լ եք Վերջին զանգին նվիրված օրագիր, որտեղ եղել են գրառումներ ձեր շրջապատի մարդկանցից։ 

Այն ժամանակ մենք մաղթանքները գրում էինք սպիտակ շապիկների վրա: Հուսամ, որ հայրական տանը դեռ այդ շապիկը կգտնեմ:

-Վերջին զանգի օրը դպրոցական միջոցառումից հետո ինչպե՞ս եք շարունակել տոնական օրը։

Գնացել ենք քեֆի, իսկ հետո մինչ լուսաբաց քաղաքով քայլել:

-Ունեցե՞լ եք դպրոցական սեր և ինչպե՞ս է այն ավարտվել։

 

Դպրոցը ավարտել եմ 1989-ին: Դպրոցն ավարտելուց սիրահարված չեմ եղել: Ամուսնացել եմ 1995-ին և իմ կինը իմ դասարանից չէր:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее