Կառավարության որոշմամբ նախատեսվում է առաջիկայում օպտիմալացնել կամ միավորել քաղաքներում գործող մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները:
«2003-2004 թթ. 3159 ուսուցիչ և 1741 դասարան է կրճատվել, դա մոտավորապես 60 դպրոց է կազմում:
Այն ժամանակ դա արվեց վարկային ծրագրով և կրճատված ուսուցիչներին սոցիալական աջակցություն ցույց տվեցին: Իսկ հիմա ոչ մի սոցիալական ծրագիր չկա, ուղղակի կրճատելու են ու մարդկանց դուրս են գցելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Երևանի ավագանու անդամը նշեց, որ իրեն զարմացնում է ուսուցիչների ու տնօրենների լռությունը.
Կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանն էլ հիշեց ԿԳ նախարարի խոսքը, համաձայն որի սա ոչ թե օպտիմալացում, այլ դպրոցների վերաբեռնավորում է.
«Սա նշանակում է, որ ծանրաբեռնված դպրոցների աշակերտները պետք է պակասեն, թերբեռնվածներինը՝ շատանան: Աշակերտների շարժ է լինելու, որն էլ անհնար է: Ինչպե՞ս են որոշելու, թե ո՞ր երեխաներն են դպրոցից դուրս գալու: Սա ծնողների դժգոհությանն է հանգեցնելու: Միակ տարբերակը 1-ին դասարանցիներն են: Դպրոց ընդունվելը կդառնա մի մեծ պատմություն»,-նկատեց Սերոբ Խաչատրյանը:
Անի Կարապետյան


