▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուխս տեղն է, շրջապատս էլ բացարձակ չի թողնում, որ ինձ մեծ զգամ. Իրինա Դանիելյան

Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Իրինա Դանիելյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Իրինա, նոր տարիքում նոր ցանկություններ կամ մտքեր առաջացե՞լ են: Ինչ եք ցանկանում, որ 52-ում եւ առհասարակ առաջիկայում կատարվի:

 - Գիտեք, ինձ մոտ մշտապես շատ հարթ է իրականանում մի տարիքից մյուսին անցնելը, որ ցանկությունների վրա էլ չեմ կենտրոնանում: Ինձ մոտ մշտական ցանկություններ են՝ լինել ու մտերիմներիս էլ տեսնել առողջ ու երջանիկ, որպեսզի նրանց մասին միայն լավ լուրեր լսեմ: Նաեւ ցանկություններիս շարքում կարեւոր տեղ ունի մեր երկիրը խաղաղ տեսնելը: Իսկապես, ողջ աշխարհի խաղաղությունից է կախված նաեւ մեր երջանկությունը:

Բացի համամարդկային ցանկություններից, ինքներդ Ձեզ համար ի՞նչ եք ցանկանում:
 
- Ողջ կյանքում ես զգացել եմ երջանիկ լինելու զգացողությունը, ու կցանկանամ, որ դա երբեք չնվազի: Արդեն 52 տարի չի պակասել, հուսամ՝ այդպես էլ կշարունակվի: Ի դեպ՝ երջանիկ լինելու համար հատուկ գործողություններ չեմ անում, դա ինքնաբերաբար է ստացվում: Գոյություն ունի մարդու տեսակ հասկացությունը. ես իմ տեսակով ավելի պոզիտիվ ու օպտիմիստ մարդ եմ:

Կինը հաճախ ցավագին է տանում մեծանալը: Հետաքրքիր է՝ այս առումով կանանց, ո՞ր շարքին եք դասվում:

- Նոր կնճիռներն ինձ չեն հուզում, դրանք շատ հեշտ լուծելի են: Դուխս տեղն է, շրջապատս էլ բացարձակ չի թողնում, որ ինձ մեծ զգամ: Իմ տարիքից առայժմ գոհ եմ ու նման խնդիր չունեմ: Ենթադրում եմ, որ իմ կյանքում էլ կգա մի պահ, որ տարիքի մասին կմտածեմ, բայց կարծում եմ, երբ գալիս է այդ մասով նեղվելու ժամանակը, կյանքն այնպիսի երջանիկ պահեր է քեզ պարգեւում, որ ժամանակ էլ չես ունենում մեծանալու մասին մտածելու:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее