▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուխներդ չգցեք... Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ»-ի ներկայացուցիչների հետ

 

 

 

 

 

 

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարկել:

No automatic alt text available.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրան կից նա կատարել է հետևյալ գրառումը.

«Շատ լավ ծաղրանկար է ։)

Հ.Գ. Այբի սիրելի ժողովուրդ, գիտեմ, որ սա Դուք եք պատրաստել, բայց սխալ տեղեկատվության հիման վրա։ Նախարարությունում քննարկվել է բացառապես պատուհանից Ձեր կողմից նետված երիտասարդի գաղափարները, ինչի մասին բազմիցս հատարարել եմ ։) 12-ամյան փակելը ֆեյքերի տարածածն էր, Ձեզ այս քննարկումների մեջ ներգրավողին պետք է փնտրել Ձեր շրջապատում։ Կոչ եմ անում էդ սադրանքներին չտրվել։ Ես երեք օր է Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հադիպել Ձեր հետ ու փարատել Ձեր մտահոգությունները։ Հանդիպելու եմ նաև Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ, միասին շատ անելիք ունենք։ Դուխներդ չգցեք, տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր ուզում են գցել այն։ Դուխով )»:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր խիստ մտահոգություն էր հայտնել  մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարության վերաբերյալ, որտեղ նա նշել էր, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: 

Կարդացեք նաև` Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է. ԿԳ նախարար

Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագրերը. Դավիթ Յան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее