▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուրս ենք շպրտելու ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին»․ Փաշինյանը՝ Ղուկասյանի մասին

«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։ Ինչպե՞ս՝ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին։
«Այնտեղ նաև ընտրակաշառք է բաժանվել․․․պետք է մեղանիզմներ ունենանք նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ թյուրիմացաբար չհասնեն նման կարգավիճակի․․․Կարծում եմ, որ դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի, և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը։ Չի կարող Հայաստանի որևէ, թեկուզ ՏԻՄ պաշտոնյան կասկածի տակ դնի ՀՀ անկախությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը ասել էր, որ կողմ է ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին՝ Բելառուսի սկզբունքով։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее