Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Blognews.am-ը գրում է.
Երգչուհի Լայանայի հետ տարբեր հարցազրույցներ անելու առիթներ եմ ունեցել, սակայն դեռ երբեք նրա երջանկությունն այսքան չէր փոխանցվել ինձ։) Դուստրը՝ 1-ամյա Էլինան, լիովին փոխել է ծնողների կյանքն ու իր հետ մեծ երջանկություն բերել։ Ընտանեկան կյանքի նոր փուլի մասին էլ կայքը խոսել է Լայանայի հետ։
-Լայանա, մայրանալուց հետո նորություններով չես ներկայանում։ Չե՞ս հասցնում, թե՞ չե՞ս ցանկանում հիմա աշխատանքով զբաղվել։
-Հիմա ավելի շատ երեխայիս եմ նվիրում օրս, ժամանակս։ Ավելի քիչ եմ աշխատանքի գնում, փորձում եմ անընդհատ իր հետ լինել, որովհետև այնպիսի շրջան է, որը երբեք հետ չեմ բերի։ Մամայություն եմ անում, վայելում աղջկաս հետ ամեն վայրկյանը։)
-Միայնա՞կ ես զբաղվում խնամքով։
-Հա, ես եմ զբաղվոււմ։ Առաջին օրվանից էլ ես եմ լողացրել, խնամել, չեմ վախեցել։ Հավանաբար, հասուն տարիքում եմ մայր դարձել, դրա համար վախեր, «վայ-վույ»-ներ չունեմ։
-Շատ մայրեր այդպես են անում, որովհետև երեխային ոչ ոքի չեն վստահում։
- Ես այնպիսի մամա չեմ, ով երեխային ոչ ոքի չի վստահում։ Կարծում եմ՝ այդպես երեխան մամայից շատ է կառչած լինում։ Իհարկե, լավ է, որ փոքրիկը մամայի հետ կապված է, իմ աղջիկն էլ ինձ հետ շատ կապված է, բայց չպիտի երեխային այնպես սովորեցնես, որ մամայից բացի ոչ ոքի մոտ չգնա։
Մենք դայակ էլ ունենք, ով երեխայի հետ է լինում, երբ աշխատանքի եմ գնում։
-Լուսանկարներից կարող եմ ենթադրել, որ աղջկադ շատ «թիթիզ» ես մեծացնում։) Ուշադրություն դարձնո՞ւմ ես, երեխայիդ բրենդային հագուստ կհագցնես, թե՝ ոչ։
-Հա, սիրում եմ այդպես։ Ուզում եմ, երբ մի քիչ էլ մեծանա, որ ընկերուհիների պես լինենք։ Ամեն վայրկյան վայելում եմ այդ հաճույքը։
Շատ թանկ բրենդների հագուստներ չեմ հագցնում, բայց ձգտում եմ, որ որակյալ, լավ հագուստ հագնի։ Ավելի մատչելի բրենդներից եմ գնում իր համար հագուստներ. ինքը հիմա շատ արագ է աճում, կան շորեր, որոնք երկրորդ անգամ չեմ հասցնում հագցնել։ Ինձ համար կարևոր է, որ հագուստը նաև հարմար ու որակյալ լինի։ Փառք Աստծո, Հայաստանում շատ տարբեր բրենդներ կան։ Տեղական արտադրանիքից չեմ օգտվում, որ կարողանամ 20.000 դրամով մի ամիս հագցնել երեխային, բայց շատ թանկ էլ չեմ ծախսում։
-Հոգեբանները պնդում են, որ երեխայի տեսակը ձևավորվում է մինչև 3 տարեկան։ Դո՞ւ ինչպե՞ս ես կազմակերպում փոքրիկիդ ժամանցը։ Ուշադրություն դաձնո՞ւմ ես այդ հանգամանքին, թե՞ կարծում ես՝ դեռ վաղ է։
-Ես էլ գիտեմ, որ երեխայի մոտ հիմնական ձևավորումը լինում է մինչև 3 տարեկանը։ Փորձում եմ ուշադրություն դարձնել իր հետաքրքրություններին։ Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, թե ինքն ինչ խոսք է լսում, որովհետև այս տարիքում սպունգի պես ներծծում է ամեն ինչ։ Փորձում եմ ինձանից կախված ամեն ինչ անել, որ զարգացած մարդ դառնա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում