▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք վախենո՞ւմ եք Արցախի Հանրապետություն ասել, դուք վախենո՞ւմ եք գնալ Արցախ. Ագնեսա Խամոյան

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել է Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը չի ընդունվել:

Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին, ասաց «Ո՞րն է խնդիրը, պարո՛ն Վարդանյան, մենք վախենո՞ւմ ենք Արցախ բառն արտասանել։

http://asekose.am/filemanager/uploads/Agnessa_Xamoyan.jpg

Մենք վախենո՞ւմ ենք Արցախի Հանրապետություն ձևակերպումը Կառավարության ծրագրում ներառել, վախենո՞ւմ ենք սեպտեմբերի 2-ին Արցախ գնալ։ Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի ղեկավարի՝ արձակուրդը համընկնում է սեպտեմբերի 2-ի հետ։ Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել։ Գիտե՞ք՝ խնդիրը որն է իմ կարծիքով խնդիրը միտումն է, որ դուք փորձում եք հրաժարվել Արցախի հարցից, և այդ միտումը վաղուց է սկսվել»։

Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее