▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք պինդ կացեք». Վահան Շիրխանյան

168.am-ը գրում է.ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն այսօր դատարան էր տեղափոխվել սայլակով։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող դատական նիստերին Շիրխանյանը մասնակցում էր առաջին անգամ։ Վերջինս ոտքի չկանգնեց, երբ դատավորը ներս մտավ նիստերի դահլիճ, ինչը դատավոր Արմեն Բեկթաշյանը գնահատեց՝ որպես անհարգալից վերաբերմունք։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէին ներկայացել ամբաստանյալներից մի քանիսի պաշտպանները, ինչպես նաև ամբաստանյալ Նելլի Մինասյանը. նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեց բժշկական կենտրոնից տրված բժշկական տեղեկանք՝ նշելով, որ նա այդ կապակցությամբ չի կարողացել ներկայանալ դատարան, և խնդրեց հարգելի համարել նրա բացակայությունը։ Դատական նիստը հետաձգվեց մինչև 2016թ. հունիսի 16-ը։

Դատական նիստի ավարտին պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այսքան ժամանակ սայլակ չէր տրամադրվում, Վահան Շիրխանյանն ասաց. «Դուք պինդ կացեք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее