▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք մի հատ թուղթ չեք կարում գաղտնի պահել, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս»․ Էդմոն Մարուքյան

«Ես ուզում եմ ասել՝ զարմացած եմ վարչապետի ելույթից էն իմաստով, որ չգիտեմ ում վրա է մունաթ գալիս։ Ուզում եմ հասկանալ՝ ով է մեղավոր, որ կառավարությունն ասում է, թե թուղթը պետք է գաղտնի մնար, բայց գաղտնի չի մնացել։ Հիմա ո՞ւմ վրա եք մունաթ գալիս։ Դուք մի հատ թուղթ չեք կարողանում գաղտնի պահել, սահմանները ո՞նց եք պահելու»,- Աժ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ովա՞ ասել, որ մինչև ընտրությունները էս հարցերը պետք է քննարկվեր։ Այո՛, զորքը մտել է Հայաստանի տարածք․ ասվել էր՝ չենք հանդուրժելու, բանակցություններով դուրս ենք հանելու, բայց դա չէր ենթադրում նոր պարտավորություններ»,- նկատեց Մարուքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее