Հատուկ Արամ Անտինյանի և բոլոր այն «լրագրող», «բլոգեր», «թերթ» ու իրենց «լրատվամիջոց» համարողների համար ասում եմ.
1.ապատեղեկատվությունը քրեորեն պատժելի է,
2.դուք կվառվեք դժոխքի կրակներում ձեր ապուշ ու մատից ծծած հոդվածների համար
3.Հասարակական լողափում հանգստանալու համար մուտքի իրավունք ունի Յուրաքանչյուր ոք( իսկ ձեր նշած «փարթին» օրը ցերեկով էր ու հասարակական լողափում. ներքևի 3-ով ֆոտոն լրիվ ուրիշ օպերայից եք կցել)
4. էնքան ընթերցող չունեք, ստիպված անունս շահարկելով պրովոկացիոն ԷԺԱՆ ու շատ անհեթեթ «հոդվածներ» եք բստրում
5. ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ- ես մարդկանց հետ շփվելիս, նկարվելիս, լողափում հանգստանալիս, աշխատելիս կամ նրանցից մի բան սովորելիս չեմ հարցնում նրանք ամուսնացած բաժանված են, ստամոքսի խնդիր ունեն, թե ոչ, գեյ են- ստրեյթ թե լեսբի, դեռ կույս են թե արդեն ոչ, սկեսուրի հետ են ապրում թե առանձին, ատամի իմպլանտը կպել է, թե ոչ, գեների մեջ երևանյան հիվանդություն ունեն, թե ոչ, քնելիս մորուքը դնում են վերմակի վրա թե վերմակի տակ
ԺՈՂՈՎՈՒՐԴ, ապրեք Ձեր կյանքով, ոչ թե անընդհատ մտեք ուրիշի «վերմակի» տակ,...շատ ավելի մեծ «անբարոյականություն» է չհարգել դիմացինի ՄԱՍՆԱՎՈՐ կյանքի իրավունքը ՝ ԶԼՄ-նե՞ր թե զուլումներ , այս է խնդիրը;)
հ.գ. «Փարթի»-ն իրոք լավն էր, մի քիչ շոգ էր ճիշտ է, արևը շատ էր վառում, բայց դե կարևորը լավ տրամադրությունն էր ու երաժշտությունը
հա, մեկ էլ, գեյ- փարթի չէր, բայց էնտեղ ներկա գեյերը հազար անգամ տաղանդավոր էին, բարեհամբույր ու մարդկային, քան լիքը.....
և ընդհանրապես ՄԱՐԴՍ ՄԱՐԴ ԼԻՆԻ
Հ.Գ.2 Ֆաբիո Կաննավարոյին էլ կարծես ընդհանրապես տեղը չէիք բերե՞
Դուք կվառվեք դժոխքի կրակներում․ Նազենի Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Շոու-բիզնես далее

далее

далее

далее

далее

далее

далее