Երգչուհի Էմմին, ով այս պահին ավագ որդու` Դանիելի հետ Հայաստանում է, Instagram-ի իր էջում նրա հետ լուսանկար է հրապարակել «Հավերժության ժապավենի» մոտ, որը գտնվում է Երևան-Սեւան մայրուղու վրա, և կատարել հետևյալ գրառումը.
«Հավերժության ժապավենի գողեր, դուք հավերժ գող եք մնալու»:
Նշենք, որ քանդակը մեկ անգամ չէ, որ վանդալիզմի է ենթարկվել, ինչի մասին Էմմին եւ նրա մայրը՝ Նադեժդա Սարգսյանը, բազմիցս բարձրաձայնել են: Հիշեցնենք, որ այդ քանդակի հեղինակը Էմմիի հայրն է` քանդակագործ Դավիթ Բեջանյանը: