▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ձեզ չեք կարող խաբել՝ բոլորից լավ գիտեք, թե ինչ ղալաթ եք արել

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Չեմ հասկանում, ոնց կարելի է Օպերայի ռեստորանի շուրջ այդքան կասկածամիտ լինել, եթե այդ նախագիծն առաջարկել է երեք օր առաջ ընտրություններում շռնդալի հաղթանակ տարած կուսակցությունը։
Օրինակարգությունը (լեգիտիմությունը) հավատի ածանցյալն է։ Հիմա այն պառավը, որին կիսամեռ տարան ընտրության, ո՞նց հավատա։ Այն հանրապետականի եւ հանրապետականի հրահանգով այլ կուսակցության համար ձայն բերող տղան՝ ո՞նց հավատա։ Այն բազմահազար ուսուցիչներն ու տնօրենները, որոնք ուղղորդում էին, որ ծնողներն ու ուսանողները գնան ինչ-որ խոստման դիմաց հանրապետականին ընտրեն, ո՞նց հավատան։ Այն ընտրակաշառք տվողներն ու ստացողները՝ ո՞նց հավատան։ Իրենց բնակարանը կեղծ գրանցվածների համար տրամադրած մարդիկ՝ ո՞նց հավատան։ Այն սեւ կոստյումներով տղաների խմբերը, որ ամեն ընտրատարածքում ընտրում էին, բա նրանք ո՞նց հավատան։ 
Դուք կարող եք խաբել մեզ, խաբել եվրոպացիներին, խաբել այն հայաստանցիներին, որոնք ուզում էին մի ձեւ խաբվել, միայն թե իրենց չկապեն Լեւոնի կամ Կոնգրեսի հետ։ 
Դուք ձեզ չեք կարող խաբել։ Բոլորից լավ գիտեք, թե ինչ ղալաթ եք արել։
Իսկ դուք շատ եք ու իշխանություն եք, լծակներ ունեք։ Դրա համար էլ չեք հավատում, որ Արմեն Ամիրյանը կարող է լավ բան անել Օպերայի համար։» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее