Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Минута славы» հաղորդման շրջանակներում ելույթ են ունեցել ազգությամբ հայ ակրոբատ եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները: Վերջիններս հիացրել են ժյուրիի անդամներին, ովքեր նրանց հնարավորություն են տվել ելույթ ունենալ հաղորդման հետագա թողարկումների ընթացքում:
Դերասանուհի Ռենատո Լիտվինովան տղաների ելույթի վերաբերյալ ասաց բրավո, իսկ հաղորդավար, լրագրող Վլադիմիր Պոզները հավելեց, որ իրեն շատ հաճելի էր տեսնել, որ տղաները ելույթ էին ունենում ազգությամբ վրացի Վախթանգի կատարման ներքո, քանի որ ինքը շատ է սիրում և Հայաստանը, և Վրաստանը, հաճախ է եղել երկու երկրներում և իրեն ուրախացնում է հայ-վրացական բարեկամությունը: Նշենք, որ ժյուրիի անդամներից Սերգեյ Յուրսկին էլ, այդ ամենին նայելով մասնագիտական աչքով, չէր կողմնորոշվում, որովհետև ըստ նրա` եղբայրներն արդեն գագաթնակետին են, և ինքը չգիտի, թե սրանից առավել էլ ինչ կարող են նրանք հետագայում ցուցադրել: