▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դո՛ւք, նիկոլականներ, Հայաստանի անկախությունը քանդող և Ադրբեջանի տակ պառկացնողն եք․․․

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցից մի հատված․ «ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ԿՈՆՖԼԻԿՏԱԾԻ՞Ն Է
Նիկոլ Փաշինյանի պրոպագանդան մի նոր գյուտ է արել. հիմա էլ մեզ անվանում են «դաշնակ»: Փորձենք հասկանալ, ինչ է սրա տակ թաքնված:
Հայ Ազգային Կոնգրեսը Թուրքիայի 6 հայկական վիլայեթները հետ բերելու խնդիր չի դնում, չի պահանջում Ջավախքը կամ Նախիջևանը «ազատագրել», չի պահանջում Վիլսոնյան Հայաստանի ստեղծում, Թուրքիայից չի պահանջում Հայոց ցեղասպանության ճանաչում, ոչ մի «հայդատական» օրակարգ առաջ չի քաշում: Ոչ էլ անգամ կարծում ենք, որ պետք է Հայաաստանի այս մեր թուլացած վիճակում արցախահայության վերադարձի իրավունքն առաջնայնություն համարենք կամ դնենք մեր քաղաքականության հիմքում:
Մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ոչ մի «կոնֆլիկտածին» կամ «պատերազմածին» քաղաքականություն վարելու առաջարկ չենք անում: Ավելին` առաջարկոում ենք խաղաղության հաստատման իրատեսական ծրագիր:
Եվ, ուրեմն, հարց է ծագում` այդ ինչո՞վ ենք մենք Նիկոլ Փաշինյանի «խաղաղասեր» կլիկի աչքերում «դաշնակ» դարձել:
Այս հարցը շատ պարզ պատասխան ունի, որը խորաթափանց լույս է սփռում նիկոլականների ուղեղների կառուցվածքի վրա:
Մենք «դաշնակ» ենք, որովհետև հայ լինելը և մեր ազգային պատմամշակութային ինքնությանը հավատարիմ լինելը Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը այլևս համարում են ԿՈՆՖԼԻԿՏԱԾԻՆ և ՊԱՏԵՐԱԶՄԱԾԻՆ մի արատ, որը տեղ չունի Ադրբեջանի երազանքի «Չորրորդ Հանրապետության» մեջ։
Իրականում մենք «դաշնակ» չենք: Մենք Հայաստանի համար անկախություն նվաճած ուժն ենք և անկախությունը մինչև վերջ պահպանող և պաշտպանողն ենք:
Իսկ դո՛ւք, նիկոլականներ, Հայաստանի անկախությունը քանդող և Ադրբեջանի տակ պառկացնողն եք: Բայց Հայաստանը չի պառկելու, պառկելու եք դո՛ւք»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее