Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման կատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սխալի վերաբերյալ։ Հիշեցնենք Թրամփը մի քանի անգամ հնչեցրել է Ալբանիա և Ադրբեջան անունները՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։ Report-ի տվյալներով՝ Ալբանիայի վարչապետը կատակով Մակրոնին ասել է. «Դու նույնպես պետք է շնորհավորես Ադրբեջանին և Ալբանիային»։ *** Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության գործընթացում գրանցած առաջընթացի կապակցությամբ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է»,-ասել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ: «Մենք կենտրոնացած ենք Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա», նշել է Ֆրանսիայի ղեկավարը: |
Դու նույնպես պիտի շնորհավորես Ալբանիային և Ադրբեջանին․ Ալբանիայի վարչապետը կատակով դիմել է Մակրոնին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее
далее

далее