▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու դեռ իմ կյանքում հոգուս նույն մոտ ընկերն ես... Անի Քրիստիի հուզիչ գրառումը

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին ամբողջ աշխարհում նշվող Հայրերի օրվա կապակցությամբ, իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.  

«Մանկության իմ հուշերից ամենավառ կերպարն ու մոտ ընկերս, որի անունն անգամ տալը բավական էր, որ աչքերս կարողանային թրջվել…

Իմ հպարտ, կյանքում անարդար ճանապարհներին դեռ չհասած, մանկական հոգին ու դեմքս միայն փորձել են միշտ թաքցնել հուզմունքս ու արցունքներս, երբ Քեզ գրկել եմ հերթական հյուրախաղերից վերադառնալիս…

Տարիներ են անցել մեր հորինած հեքիաթի փոքրիկ հերոսուհու կյանքից, շատ էջեր են թերթվել, որոնք եղել են գունավոր, կամ երբեմն միգուցե և ոչ… Դու դեռ իմ կյանքում հոգուս նույն մոտ ընկերն ես ու ուղղակի իմ լավ բարեկամը, ում ես կարող եմ Հայրիկ կոչել:

Շնորհավոր տոնդ, Պապ ջան»,- գրել է երգչուհին` տեղադրելով հետևյալ լուսանկարը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее