▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է «ժողովրդով» շանտաժ անես ու աղանդավորական «զամաշկեք» բանեցնես Եկեղեցու դեմ պայքարում…

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Քո աղանդավորական «զամաշկեքը» Առաքելական Եկեղեցի մի մտցրու։

Ազգակործան կապիտուլյանտը հերթական անգամ Վեհափառի հեռացման մասին է խոսել։ Թե բա պետք է հեռացվի։ Դու ո՞վ ես, որ «քիթդ մտցնում» ես Եկեղեցու հարցերի մեջ։ Եկեղեցու խնդիրները լուծվում են բացառապես Եկեղեցու ներքին կանոնակարգով։

Գնա Հայաստանի 240 քառ. կմ տարածքն ազատի ադրբեջանցիներից։ Գնա հայ գերիներին վերադարձրու։ Գնա արցախահայերի իրավունքների հարցը լուծի։ Գնա հայկական ապրանքների արտահանման ու վարկերի տակ ճռռացող գյուղացիների հարցը լուծի։

Քո վարչապետի պարտականություններն արտապատվիրակել ես թուրքերին ու արեւմտյան հովանավորներիդ, եկել ուզու՞մ ես Եկեղեցու հարցերով զբաղվես։ Դու ի՞նչ կապ ունես դրա հետ. եպիսկոպո՞ս ես, թե՞ արքեպիսկոպոս։

Մեր 132 Վեհափառներից յուրաքանչյուրը Աստծո օծյալ է: «Ժողովրդով» հերիք է շանտաժ անես։ Եկեղեցին քո համար ոչ կուսակցություն է, ոչ էլ խորհրդարան։ Եկեղեցու Հայրապետին ոչ «ժողովրդի» պահանջով են ընտրում ոչ էլ «ժողովրդի» պահանջով հեռացնում։ «Ժողովու՞րդն» է ընտրել առաքյալներին։ Իհարկե՝ ոչ, նրանք ընտրվել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Մեր Առաքելական Եկեղեցին էլ Թադեւոս ու Բարդուղիմեոս առաքյալների հիմնադրած Եկեղեցին է։

Այնպես որ, անիմաստ հերիք է «ժողովրդով» շանտաժ անես ու աղանդավորական «զամաշկեք» բանեցնես Եկեղեցու դեմ պայքարում։

Համաձայն չե՞ս Հայ Եկեղեցու Հովվապետի հետ, գնա քո համար մի աղանդ բացի ու գլխավորի, բայց Հայ Եկեղեցու ու Վեհափառի հարցերի մեջ «քիթդ մի խոթի»։ Դու ոչ Սահմանադրության ու ոչ էլ Եկեղեցական կանոնակարգով դրա իրավունքը չունես։

Մեկ էլ մի բան. քրիստոնյա լինելը ոչ թե ապստամբ լինելն է, այլ՝ խոնարհ լինելը։ Ինչքանով ես դու խոնարհ, երեւում է քո քայլերից. «ասֆալտին պառկեցնել», «բորդյուր լիզել»,«համբալ», «բռնելու եմ շինեմ դրանց», «վնգստացող դատավորներ», «սաղիդ կլցնեմ ԱԱԾ պադվալ» ու այդպես շարունակ։

Դու դասական ապստամբ ես, Նիկոլ։ Հուսով եմ գիտես, թե ով էր Աստծո դեմ առաջին ապստամբը…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее