armtimes.com-ը գրում է. Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու գործով 4 մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երեկ եւս երկու ամսով երկարաձգվել է:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ արկադի Քոչինչյանի պաշտպան Արմիեն Ֆանյանը: Վերջինս սակայն նախաքննության գաղտնիքից ելնելով չասաց, թե նախաքննական մարմինն այս անգամ ինչ հիմնավորումներ է ներկայացրել կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Նա նաեւ ասաց, որ իր պաշտպանյալը դեռ գտնվում է մենախցում: Նշենք, որ Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար ուստի պահանջել էր նրան մենախուց տեղափոխել: Արմինե Ֆանյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


