Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորներից մեկը հայտարարել է, թե իր մոտ ռումբ կա` սպառնալով պայթեցնել այն։ Անմիջապես տարածքը շրջափակվել է, սակայն պարզվել է, որ այդ հայտարարությունը կեղծ է։
Ռումբի մասին կեղծ հայտարարություն արած ուղևորը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք: Տղամարդը եղել է հարբած։


