Blognews.am-ը գրում է.
Դերասանուհի Գայանե Ավետիսյանին հեռուստադիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում. նա մարմնավորում է Սոֆային: Օրեր առաջ Գայանեն լուսանկարվել է BlogNews.am–ի համար, որտեղ ներկայցել է երեք կերպարներում`մեկը մյուսից տարբեր: Իսկ զրույցի ընթացքում Գայանեն անկեղծացել և հետաքրքիր փաստեր է պատմել իր կյանքից և գործունեությունից:
Դերասնուհին վերջերս է վերադարձել հանգստից, ինչպես նա պատմեց մայրիկի հետ գնացել էին քույրիկին այցելության, ով բնակվում է Արաբական Էմիրություններում. «Ամեն տարի գնում եմ, ճիշտ է կար ժամանակ, երբ ես այնտեղ աշխատում էի Բրիտանական թատրոնում: Դա պայմանագրային աշխատանք էր ու խաղում էի շատ հետաքրքիր ներակայցման մեջ, որտեղ ներգրաված էին տասնչորս երկրների դերասաններ: Այս տարի չգնացի , քանի որ «Դոմինոյում» խաղալու հետաքրքիր առաջարկ ստացա: Ես սերիալներում նկարահանվելու շատ առաջարկներ էի ստանում, բայց մերժում էի, իսկ սիթքոմի ձևաչափը ինձ շատ հետաքրքեց:
Գայանեն նշում է, որ դերասանի համար մեծ փորձ և վարպետություն է եղել խաղալ բրիտանական թատրոնում, և այդ բոլոր հնարքները օգտագործել այստեղ. «Մինչև ընտրվելը շատ-շատ բարդությունների միջով անցա. անում էի գրեթե ամենը` երգ, պար և շատ դժվար էր աշխատել մի ռեժիսորի հետ, ով բացարձակապես բրիտանական ակցենտով էր խոսում: Չնայած` լավ տիրապետում եմ անգլերենի, բայց անկեղծ պետք է ասեմ` առաջին տաս օրը ես ամեն օր արտասվում էի փորձերից հետո, քանի որ չէի հասկանում, թե ինչ էր ինձ ասում: Ինձ տվեց մաքսիմալ ավելի անկեղծ լինել բեմում և ավելի քիչ մտածել, թե դու որքան գեղեցիկ ես այդ պահին: Շատ լավ եմ զգացել, որպես դերասան այդ փառահեղ փայմաններում, ինչը ցավոք չունենք այստեղ, բայց հուսամ` կունենանք: Ես երբեք չեմ կտրում իմ հույսը, որ մի օր այստեղ էլ արտիստը կապրի արտիստին վայել կյանքով»:
Չնայած պայմանները փառահեղ էին, բայց դերասանուհին որոշեց չմնալ այնտեղ, այլ ապրել և ստեղծագործել հայրենիքում.«Այստեղ շատ-շատ ավելին կարող եմ անել, միգուցե ավելի քիչ եմ վաստակում քան դրսում, բայց նախ ընտանիքս է այստեղ, ընկերներս, մտերիմներս: Այստեղ անելիքներս ավելի շատ են, մի տեսակ չեմ կարողանում այստեղից կտրվել և գնալ: Գիտես, ես հասկացել եմ` բավականին ուժ ունեմ ամեն ինչ զրոյցի սկսելու, բայց եթե կա շանս այստեղ գեղեցիկը զարգացնելու, ապա պետք է մնալ»:
Գայանեի համար «Դոմինոն» հրաշալի, թարմ նախագիծ է. «Սա նորություն էր ինձ համար, նոր ոճ, որքան էլ որ թատրոնում արդեն տասնչորս տարի է խաղում եմ և բազում դերեր եմ կերտել` միևնույն է այս ձևաչափը հետաքրքիր էր: Բոլորս մի կարևոր բան ենք գիտակցում, որ մենք ոչ թե ծիծաղեցնում ենք մարդկանց, այլ պարզապես փորձում ենք իրավիճակը խաղալ այնպես, որ այն դառնա ծիծաղելի»:
Հեռուստաէկրանին դերասանը միշտ անհոգ է, ժպիտ է պատճառում, ուրախացնում հեռուստադիտողին, բայց իրականությունը մի քիչ այլ է. «Կա մի բան, դա եկել է թատրոնից և փոքրուց, երբ դեռ ուսանող էի: Շատ կարևոր է գիտակցել, որ դիմացինը պարտավոր չէ կրել քո հոգսերի արդյունքը և դա իրեն հետաքրքիր չէ: Օրինակ թատրոնում հանդիսատեսը տոմս է գնում և հույս ունի երկու ժամ կտրվել իրականությունից: Եղել են դեպքեր, երբ բարձր ջերմությամբ խաղացել եմ, նույնիսկ այն ժամանակ երբ հայս վիրահատվում էր, որովհետև այդ պահին քո մասին չես մտածում: Դերասանի կյանքը միայն իրենը չէ: Եթե դերասանները ժպտում են, այնպես չէ, որ նրանք հոգս չունեն»:
Գայանեի օրվա գրաֆիկը բավականին հագեցած է, նա հասցնում է ամեն բան և միևնույն ժամանակ գեղեցիկ և խնամված լինել. «Ես արթնանում եմ շատ ուշ, քանի որ երեկոյան աշխատում եմ: Հասցնում եմ զբաղվել տնային գործերով. ես տան աղջիկ եմ և սիրում եմ զբաղվել մաքրությամբ, զայրանում եմ, երբ մեկ-մեկ բացում եմ պահարանս և հասկանում, որ երեկ նկարահանում եմ ունեցել և այն թափթփված է: Ես ամեն ինչ հասցնում եմ, եթե հարցնեք իմ մայրիկին`նա իր աղջիկներից գոհ է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում