▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոմինո»-ից հայտնի Գայանե Ավետիսյանն ո՞ւմ հետ է մեկնել Դուբայ

Life.panorama.am-ը գրում է. Գրեթե մեկ ամիս է, ինչ դերասանուհի, բանաստեղծուհի Գայանե Ավետիսյանն Արաբական Միացյալ Էմիրություններում վայելում է ձմեռային հանգիստը:  Կայքի հետ զրույցում  «Դոմինո» սիթքոմի դերասանուհին պատմեց, որ հանգիստը վայելում է ընտանեկան միջավայրում.

«Երեք շաբաթից ավելի է, ինչ վայելում եմ իմ ձմեռային, ընտանեկան հանգիստը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում. Մայրիկիս հետ եկել ենք քրոջս՝ Արմինեին, այցելության, ով ապրում է այստեղ: Գրեթե ամեն տարի ձմռանը այստեղ ենք լինում, այս տարի էլ հասցրեցի փախչել գործերից ու հանգստանալ»,- նշեց Գայանեն ու հավելեց. «Սիրում եմ արեւը, ծովը, նախընտրում եմ հանգստի այս տարբերակը: Գերզբաղված աշխատանքից հետո իսկապես հաճելի է առավոտները ծովափին քայլել, հանգիստ սուրճ խմել, նախաճաշել եւ սպորտով զբաղվել, իսկ այդ ամենը հարազատներիս ներկայությամբ էլ ավելի ջերմ է ու հաճելի: Այստեղ իսկապես օրերս շատ հետաքրքիր են անցնում, հաճախում ենք ցուցահանդեսների, համերգների, իսկ մի քանի օրից ներկա կլինեմ իմ շատ սիրելի «Resuscitation» թատրոնի «Արտասվող գայլեր» ներկայացման պրեմիերային, որին այս տարի նկարահանումներիս պատճառով, ցավոք, չկարողացա անձամբ մասնակցել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее