▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոմինո»-ի ռեժիսորը` սիթքոմի դերասանական կազմի շուրջ քննադատությունների մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ մամուլում նյութ է տարածվել, ըստ որի «Դոմինո»-ի երրորդ եթերաշրջանում դերասանների անիմաստ կուտակում է.

 «Դոմինոյի հարգելի ղեկավարներ, մի հարց՝ էդքան մարդուն բերել են ստե, որ ի՞նչ անեք, անկեղծ եմ ասում, ոչ մեկի դերակատարումը չի երևում ու իրանց տեղը դաժե կարար գովազդային վահանակ լիներ»,- ասվում է գրառման մեջ:

 Թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով  կապ հաստատեցինք սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

 «Ծանոթ չեմ այդ նյութին, այս պահին էլ նկարահանումների ենք ու ժամանակ չունեմ դա կարդալու: Չգիտեմ` ինչ իմաստով ու ինչ նպատակով է հեղինակը նման բաներ գրել, եւ առհասարակ` այդ նութն ինչ ենթատեքստեր է իր մեջ պարունակում, ուստի այս պահին մեկնաբանություն չեմ տա»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее