▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոմինո»-ի ռեժիսորը՝ երկրորդ եթերաշրջանում նոր հերոսուհու եւ այլ մանրամասների մասին

Life.panorama.am-ը գրում է. «Արմենիա» հեռուստաընկերության սիթքոմների համար գարնան առաջին ամսին նոր եթերաշրջան է հայտարարված: Նոր հերոսուհի, որոշ սցենարային փոփոխություններ եւ արդեն սիրված հերոսների հետ կապված նոր զարգացումներ. այս ամենը կտեսնենք «Դոմինո» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում:

«Մեզ մոտ սցենարային լուծումները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել, շատ շուտով կմեկնարկի մեր սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումները. բոլորս ոգեւորությամբ սպասում ենք դրան»,-զրույցում նշեց սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը:

Խոսելով «Դոմինո»-ի հերոսներից՝ ռեժիսորը նկատեց.

«Մեզ մոտ միայն Լիկա Սալամանյանի կերպարը չի լինի նոր եթերաշրջանում, քանի որ այս անգամ սյուժեն այլ իմաստ է ձեռք բերելու, ուստի նրա կերպարը պետք է պասիվանար, որի պատճառով էլ որոշում կայացվեց, որ նա այս եթերաշրջանում չի նկարահանվի: Ինչ վերաբերվում է նոր հերոսին՝ առանց նրան բացահայտելու կասեմ, որ կավելանա նոր դերասանուհի, նրա հետ կապված հետաքրքիր զարգացումներ տեղի կունենան սիթքոմում: Հերոսուհու անունը չենք տա մինչ հեռարձակումը, նա պրոֆեսիոնալ դերասանուհի է, աշխատում է թատրոնում: «Դոմինո»-ի նոր եթերաշրջանում, իհարկե, կլինեն սյուժետային նոր զարգացումները, բայց հիմքը նույնը. երեք ընկերները՝ Միկան, Նորիկն ու Գարիկը, շարունակում են միմյանց հետ ընկերություն անել, բայց թե ինչ իրավիճակներում կհայտնվեն այս անգամ, դեռեւս պարզ չէ, դա պարզ կդառնա նոր սերիաների ընթացքում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее