▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԴՕԿ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է դաշինքով». Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության լրատվականը տարածել է Վարդան Ղուկասյանի հայտարարությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ,
չնայած իմ վարչական կալանքի պայմաններին, ամեն օր ստանում եմ տասնյակ նամակներ աշխարհի տարբեր անկյուններից՝ բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր և խոստումներ։ Դրանք վկայում են, որ մեր գաղափարական շարժումը շարունակում է աճել և վերածվել համազգային հզոր հոսանքի։

Այս պահից սկսած՝ հայտարարում եմ, որ բոլոր, անխըտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ և մեր կուսակցության շահերն անխտիր բոլոր հարթակներում:

Ի գիտություն ԴՕԿ կուսակցության ղեկավարության, անդամների, նվիրյալների և ընտրողների՝ ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսուհետ նաև զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը։

Այսօր ԴՕԿ կուսակցությունն իմ գլխավորությամբ ըստ ամենամեղմ հաշվարկների, ունենք ավելի մեծ հանրային վստահություն և ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։

Օրեր առաջ ես հանդես եկա կոչով՝ բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու հանուն պետության և ժողովրդի։ Մինչև 2025թ. դեկտեմբերի 1-ը այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր՝ կողմնորոշվելու և միանալու մեր համահայկական շարժմանը։

Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ

ԴՕԿ կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը, Կառավարության կազմը, ՀՀ նախագահի թեկնածուին։

Որոշված է՝ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее