Wnews.am-ը ներկայացրել է ե ռուսաստանաբնակ հայտնի դերասան Դմիտրի Խառատյանին եւ նրա գեղեցիկ ընտանիքը։
Դմիտրի Խառատյանը ծնվել է 1960-ի հունվարի 21-ին Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում` ինժեների ընտանիքում: Հայրը կիսով չափ հայ է, մայրը` ռուս: 1963-ին Խառատյանների ընտանիքը տեղափոխվեց մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաք, որտեղ էլ մինչև օրս ապրում է:
«16 տարեկանում, անձնագիր ստանալիս, կյանքումս առաջին և վերջին անգամ «ազգային հարցի» շուրջ կոնֆլիկտ ունեցա, երբ համառորեն պնդեցի, որ անձնագրավարուհին «ազգություն» վանդակում «հայ» գրի: Դա ինձ համար սկզբունքային հարց էր: Չնայած երակներումս հոսող արյան միայն քառորդ մասն է հայի` ես այդ ազգին մանկուց եմ հարգանքով վերաբերվել: Դժվար է գտնել հայերից ավելի տարաբախտ ժողովուրդ: Իհարկե, բոլոր ազգերն էլ իրենց խնդիրներն ունեն, բայց հայերի մոտ դրանք ավելի շատ են եղել, քան մյուսների: Թեկուզ հենց թուրքերի իրականացրած ցեղասպանությունը, որը 1,5 միլիոն հայերի կյանք խլեց: Գիտեք որն է հայերի ամենագլխավոր կենացը: Ռուսները բաժակ են բարձրացնում «Առողջ լինենք» խոսքով, իսկ հայերն ասում են` «Ցավդ տանեմ»: Ուրիշի ցավը կիսելն այն ազգի սովորություններից է, որի մասնիկն եմ համարում ինձ»,- ասում է դերասանը։
Դմիտրի Խառատյանի ֆիլմագրությունում ավելի քան 100 ֆիլմ կա, նա ժողովրդական արտիստ է, հասարակության սիրելին, ում աստղն արդեն գրեթե չորրորդ տասնամյակն է` ինչ չի հանգչում: Իսկ ամեն ինչ սկսվեց 1976-ին, երբ էկրան բարձրացավ Վլադիմիր Մենշովի «Խաղարկում» ֆիլմը:
Խառատյանի կինը դերասանուհի Մարինա Մայկոն է։ Նրանք 25 տարի է, ինչ միասին են։
Երբ ծանոթացել են, Խառատյանը եղել է 29 , իսկ Մարինան 19 տարեկան։
Այդ ժամանակ Մարինան մանկավարժական համալսարանի ուսանողուհի էր, նա հաղթել էր «Միսս Տիրասպոլ» մրցույթում եւ մասնակցել «Միսս ԽՍՀՄ» մրցույթին, որից հետո առաջարկ ստացել նկարահանվել կինոյում։
Մարինան Խառատյանի պարգեւել է որդի։
Դմիտրի Խառատյանն առաջին կնոջից դուստր ունի, ով արդեն 26 տարեկան է։