Երեկ` հոկտեմբերի 11-ին, ներկայացրել էինք երգչուհի Սոնա Ռուբենյանի նոր` «Երևան» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը ինքն է, իսկ խոսքերինը` երգչուհու մայրը: Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ.
«Մեր մայրաքաղաքի տոնի կապակցությամբ երեկ կայացավ իմ նոր՝ «Երևան» երգի պրեմիերան, որը հուսամ ապագայում նաև տեսահոլովակ կունենա»,- նշեց երգչուհին ու պատմեց առաջիկա աշխատանքների մասին.
«Մեկ նոր երգ էլ ունեմ «Մայրիկ» անունով, որի մեղեդու հեղինակը կրկին ես եմ, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Պետք է ասեմ, որ այս երգը շատ-շատ եմ սիրում, որի հիման վրա ևս հույս ունեմ, որ տեսահոլովակ կնկարահանեմ: Բացի սրանցից, առաջիկայում կրկին նոր երգեր կներկայացնեմ, որոնց մասին դեռևս չեմ ուզում խոսել»,- նկատել է նա:
Առաջիկայում երգչուհին զբաղվածէ լինելու մի քանի համերգային նախագծերով և շրջագայություններով.
«Արդեն պատրաստվում եմ մասնակցություն ունենալ «Շանթ» հեռուսատընկերության նոր համերգային ծրագիր-նախագծին, որի շրջանակներում պետք է ժողովրդկան երգը հնչեցնենք: Այս ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին կմեկնենք ԱՄՆ, որտեղ համերգներ ունենալուց հետո արդեն միայնակ կմեկնեմ Կանադայի Մոնրեալ քաղաք, ուր փոքրիկ մենահամերգ կունենամ հայ համայնքի համար, որտեղ կներկայացնեմ ինչպես մեր կողմից արդեն սիրված եւ կատարված երգերը, այնպես էլ իմ հեղինակային երգերը: Դե իսկ Հայաստան վերադարձից հետո դեկտեմբերին մի քանի հոգով հետաքրքիր համերգային ծրագրի միտք ունենք, որի չակերտները եւս դեռեւս իրավասություն չունեմ բացելու»,- նշել է նա:
Հարցին, թե Շանթ» հեռուսատընկերության նոր նախագծի շրջանակներում ժողովրդական երգի հնչեցման հետ կապված խնդիրներ չի՞ ունեցել երգչուհին, Սոնա Ռուբենյանը պատասխանել է.
«Դժվար չէ ոչ մի ոճում ներկայանալը, եթե դա հարազատ է հոգուդ և դու այդ երգը երգելիս հաճույք ես ստանում: Ցանկացած երգ, մեղեդի զգալու դեպքում, իսկ հայակական ժողովրդական երգի դեպքում հատկապես կարող ես դժվարություններ չունենալ:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում