Երեկ առավոտյան ավտովթարի հետևանքով ԱՄՆ-ում մահացել է 27-ամյա հայտնի հոլիվուդյան դերասան Անտոն Ելչինը, ով ուներ ռուս-հրեական ծագում: Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-երը՝ դերասանի դին նրա ընկերները գտել են Սան-Ֆրանցիսկոյում գտնվող իր տան շրջակայքում:
Անտոն Ելչինը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Աստղային ճանապարհ»-ը և «Ալֆա դոգը»։
Անտոնը ծնվել է 1989թ. մարտի 11-ին Լենինգրադում՝ հրեաների ընտանիքում: