▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտ դեպք Հասմիկ Պապյանի հետ

Նոյեմբերի 18-ին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում կայացել է  հայ անվանի կոմպոզիտոր, Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյին ներկա էին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, բազմաթիվ հյուրեր:  Հնչեցին հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:

Մաեստրոն անակնկալ  է մատուցեց իր հանդիսատեսին. նրանց խնդրանքով  մոտեցել է դաշնամուրին և նվագել հայկական ֆիլմերի համար իր  գրած  հայտնի և սիրելի երաժշտությունները:

Երեկոն իր կատարմամբ գեղեցկացրել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Մեզ տեղեկություններ են հասել,որ համերգի նախօրեին տհաճ պատահար է տեղի ունեցել:Վերջին փորձի ժամանակ սոպրանոն բեմի վրա սայթաքել է և վնասել ոտքը:Վնասվածքն այնքան ծանր է եղել և ցավոտ ,որ որոշվել է` Հասմիկ Պապյանը այնուամենայնիվ չմասնակցի համերգին,սական վերջինս չի կարողացել բաց թողնել այդ կարևոր միջոցառումը:Չնայած դժվարությամբ,սակայն բեմ է բարձրացել և իր գեղեցիկ կատարմամբ լցրել դահլիճը:

Նյութի աղբյուրը՝  Hayeli.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее