Երեք օր է համացանցում ակտիվորեն քննարվում է «Դիրքերում» հաղորդաշարի օպերատորի «կոչումը»...
Ոմանք պնդում են, որ նա հերոս է, որովհետև մինչև վերջ դիմացել է և չի թողել, որպեսզի զինվորները, իրենց կյանքը վտանգեն ու իրեն օգնության հասնեն։
Ոմանք էլ ասում են, որ նա անառակ հայր է, որովհետև ծեծել է կնոջը ու միայնակ թողել երեխաներին։
Ինչպես հայտնի հումորային հաղորդման մեջ է ասվում. «Մի կռվեք. երկուսդ էլ ճիշտ եք»։
Խնդիրը նրա մեջ է, թե ինչպես ես նայում այս հարցին ու, որ տեսանկյունից ես դիտարկում օպերատորի արարքները։
Ինչքան էլ նա անառակ հայր լինի, միևնույն է նրա արարքը հերոսական էր, ոչ ոք չի կարող ժխտել, որ նա իրեն հերոսի պես պահեց և վտանգի չենթարկեց 18-ամյա զինվորների կյանքը։
Եթե դիտարկում ես, որպես անհատ և հայր, ապա, հաշվի առնելով այն հիմնավորումները ու ապացույցները, որոնք ներկայացված են համացանում, օպերատորը իրականում անառակ հայր և իր արարքները չունի ոչ մի արդարացում։
Զարմանալի է, որ իր սեփական երեխաների առողջությամբ ու անվտանգությամբ չհետաքրքրվող հայրը, փորձել է չվնասի 18 տարեկաների առողջությունը, բայց փաստերը միայն դրա մասին են խոսում։
Ես մեծ հույս ունեմ, որ օպերատորի մեջ դեռ չի «մահացել» մարդկային շատ որակները և նա միգուցե դարձի կգա։
Հեղինակ՝ Արամ Մանուկյան
Կարդացեք նաև` Ահա թե իրականում ով է «Դիրքերում» հաղորդաշարի վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը


