▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիմում ենք ՌԴ-ին». Արմեն Գրիգորյան

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային հեռուստաըներության» եթերում հայտարարել է, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, հայկական կողմը դիմում է ՌԴ-ին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով: Նա հավելել է, որ սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու. «Ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և հնարավորություն կունենանք կվերականգնելու մեր տարածքային ամբողջականությունը»:

http://asekose.am/filemanager/uploads/armen_grigoryan.jpg

«Այս պահին դեռևս հստակ չենք կարող խոսել կորուստների ստույգ թվի մասին, բայց կան վիրավորներ և կան կորուստներ» ,- ասել է Արմեն Գրիգորյանը:

 

Կարդացեք նաև՝ Հայկական կողմն ունի 10 զոհ և 6 վիրավոր. գերեվարվել է 11 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ

Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել. տեսանյութ

Ադրբեջանի Զինված ուժերը կարողացել են դուրս գալ Երևան-Գորիս մայրուղու երկայնքով տեղակայված բարձունքներ

 

Դիտեք նաև՝

Հավելենք, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее