Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռի բակում հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի Քննչական կոմիտե իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում․ «Այնտեղ կհամախմբվենք, քննարկում կունենանք, եզրահանգում կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, եկեղեցականների, հոգորականների, և երկրի նկատմամբ»,-ասաց Վեհափառ Հայրապետը։ |
Շիրակի թեմի առաջնորդարանի բակում հավաքված քաղաքացիներից մեկին ոստիկանները բերման ենթարկեցին։ Իրավիճակն այս պահին լարված է, հավաքված քաղաքացիները ամոթանք են տալիս առաջնորդարանի դռան դիմաց կանգնած իրավապահներին։ «Նիկոլն ում շունն է, որ հրամանը կատարում եք»,- ասում են նրանք։ ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Վեհարանում։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։ |
***
***
Փաստաբան Միհրան Պողոսյանը ահազանգել էր, որ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։ *** |
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարանում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: *** Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին,- հայտնել է փաստաբան Թամարա Յայլոյանը։ Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։ |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ: |