▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիմադրություն» շարժման երթն ու հանրահավաքը․ Թարմացվում է

 

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է երթ իրականացնել Սայաթ-Նովա փողոցով, այնուհետև վերադառնալ հրապարակ և խոսել առաջիկա օրերի անելիքների մասին։

Դիտեք նաև՝

«Այսօր իրենց գլխին բերետ կրող ոստիկանները քաշքշել են շատերին, նաև՝ ինձ։ Ինձ քաշքշում են՝ թքած, բայց էն քաղաքացին, ով անչափահաս է, ով, օրինակ, արցախյան պատերազմում զոհված հերոսի հայր է, հո դուք խելագար չե՞ք էդ մարդկանց քաշքշում եք»,- Ֆրանսիայի հրապարակում ասաց «Դիմադրություն» շարժման իրավաբան, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Էն ոստիկանները, ովքեր հատուկ սադրում են՝ դիմում են «դու»-ով, «արա»-ով՝ հատ -հատ պատասխան են տալու։ Բոլորի դեմքերը ֆիքսվում են»,- ասաց իրավաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее