▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմա Բիլանը զայրացած ժամանեց Երևան

Մոտ 1 ժամ առաջ ռուս երգիչ Դիմա Բիլանը ժամանեց Երևան: Այսօր նա որպես հատուկ հյուր մասնակցելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» սառցե շոուին, որի վերաբերյալ Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի հետ հարցազրույցն արդեն ներկայացրել ենք:

Այս մասին գրում է ԲլոգՆյուզ.am-ը, որի թղթակիցն օդանավակայանում էր՝ Բիլանին դիմավորողների շարքում: Երգիչը ժամանեց «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահ՝ չափազանց դժգոհ դեմքով: Թռիչքը բավականին ուշացել էր, նա զայրացած էր ու բավականին կոպիտ էր խոսում իրեն ուղեկցողների հետ, նույնիսկ բարևել դժվարացավ: «Ո՞վ է մեզ դիմավորում«, «ո՞ւր պետք է գնանք», «որտե՞ղ է ելքը», «որտե՞ղ է մեքենան», «մենք ամբողջ գիշեր չենք քնել»... մինչ կհասներ մեքենային հաշված րոպեների ընթացքում Բիլանը հասցրեց մի լավ մուննաթ գալ:

Թերևս արդեն պարզ է, որ որևէ հարցի Բիլանը չպատասխանեց, քանի որ չափազանց զայրացած, իսկ իր խոսքով՝ հոգնած էր:

  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее