▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմա Բիլանը Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսահոլովակ կներկայացնի

Ռուս երգիչ Դիմա Բիլանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության թեմայով երգ ու տեսահոլովակ ներկայացնել: Այս մասին Բիլանը պատմել է «Մուզ» TV-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Ինձ այս թեման ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մայրիկիս տատը՝ Շուշան Տիգրանի Քրունին, 13 տարեկան աղջիկ էր, երբ փրկվեց մահից: Նրան փրկել են հնադավան ռուսները, որոնք ևս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, մայրիկիս տատը մահացել է նախքան իմ ծնվելը, բայց մորս պատմելով՝ տատիկը ողջ կյանքում փնտրել է իր բարեկամներին՝ չիմանալով, ո՞ղջ են նրանք, թե՞ մեռած»,- ասել է երգիչը:

Երգն արդեն գրված է, իսկ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները դեռևս շարունակվում են։ Նկարահանումների մի մասն իրականացվում է Հայաստանում՝ Արարատյան դաշտավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее